Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնվել է հիվանդանոցում

INSPIRATION

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնվել է հիվանդանոցում:

Վերջինիս ինքնազգացողության կտրուկ վատացման հետևանքով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կորոնավիրուսի թեստ են արել, պատասխանը բացասական է եղել:

Ֆոտոլրագրողը սուր գլխացավ ունի, ընդհանուր թուլություն, բժիշկները դա բացատրում են վերջին շրջանի

գերլարված աշխատանքային գրաֆիկով:

Մեր գործընկերոջը շուտափույթ ապաքինում ենք մաղթում:

Rate article