Քոչարյանի վերջին խոսքը ԱԱԾ մեկուսարան վերադառնալուց առաջ

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Քոչարյանի վերջին խոսքը ԱԱԾ մեկուսարան վերադառնալուց առաջ

Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել հարազատ 5-րդ ալիք հեռուստաընկերությանը:

Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացրեց երկու որոշում․ առաջինով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի երկու այս որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։

Արդեն վաղը Վերաքննիչ դատարակը կհրապարակի որոշումները: Դատարանի որոշումից մեկ օր առաջ եթերում հայտնվելը խոսում է այն բանի մասին, որ մարտի 1-ի գործող գլխավոր մեղադրյալը մտադիր է իր պատկերացմամբ կարևոր հայտարարություններ անել: Քոչարյանը ըստ էության գիտակցում է, որ տևական ժամանակ զրկված է լինելու հասարակության առաջ ազատ խոսելու հնարավորությունից:

քոչարյան

Ավելի ստույգ նա ցանկանում է վերջին խոսքն ասել ԱԱԾ մեկուսարան վերադառնալուց առաջ: Եթե Քոչարյանը վստահ լիներ, որ վաղը վերաքննիչ դատարանն իր օգտին է որոշում կայացնելու, ապա հարցազրույցը կլիներ ոչ թե այսօր, այլ ասենք վաղը: Այս դեպքում Քոչարյանը հնարավորություն կունենար իր համար շատ ավելի նպաստավոր դիրքերից արտահայտվելու:

Ենթադրվում է, որ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոնը բռնազավթած անձը, բանտ վերադառնալուց առաջ կրկին ցանկանում է հերոսի կերպարի մեջ մտնել, հասարակությանը փորձելով ցույց տալ, որ չի պատրաստվում նահանջել և շարունակելու է ամեն ինչ անել մարդկանց արյունը պխտորելու համար:

Հիշեցնենք, որ Քոչարյանը հարցազրույց էր տվել նաև անցյալ տարվա հուլիսի 26-ին: Ընդամենը երկու օր անց նա կալանավորվել էր:

(Visited 133 times, 133 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT