«Քոչարյանը քեզ ինչքա՞ն ա տալիս, տո տակա՛նք». քաղաքացին՝ Հայկ Ալումյանին

INSPIRATION

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին մթնոլորտը շարունակում է լարված մնալ։
Դատավորի և պաշտպանների միջև թեժ վեճից հետո հայտարարված ընդմիջմանը վիճաբանություն սկսվեց դատարանում ներկա քաղաքացիների և Քոչարյանի պաշտպանների միջև։

Քաղաքացիները ամոթանք տվեցին Քոչարյանի պաշտպաններին, ինչին ի պատասխան փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց՝ ամոթը ձեզ;

Քաղաքացին Ռուբեն Սահակյանին ասաց․ «Թուրք, լրագրողը քեզ հարց ա տալիս, դու թուրքերեն ես պատասխանում»։

Ի պատասխան, Ռուբեն Սահակյանն ասաց․ «Թուրքը դու ես, լավ եմ անում, որովհետև անհասկացող ա»։

Հայտարարված ընդմիջումից հետո, երբ դատավորն արդեն նիստերի դահլիճում էր, քաղաքացիներից մեկը դիմելով պաշտպան Հայկ Ալումյանին՝ ասաց. «Քանի հարյուր հազար ա տվել քեզ Քոչարյանը, տականք»։

Դատական կարգադրիչները քաղաքացուն հեռացրին դահլիճից։

Оцените статью