Քոչարյանը բարևում է լրագրողներին և ասում է, որ զբաղվելու է․․․

INSPIRATION

Լրագրողները Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչ պայմաններում է հիմա Քոչարյանը։ Վերջինս նշեց, որ իրավունք չունի տեսակցելու Քոչարյանին։

«Ես չեմ տեսել, թե ինչ պայմաններում է։ Ինչքան գիտեմ՝ նորմալ, սովորական պայմաններում է։ Պահման պայմաններից, իրենից նամակով կամ փաստաբանների միջոցով բողոք չեմ լսել։ Հուսով եմ՝ իր մոտ ամեն ինչ կարգին է, առողջությունը լավ է, Ձեզ բարևում է և խնդիրներ չկան»,- նկատեց Սողոմոնյանը։

Հարցին, թե սպասվում է նրա վերադարձը քաղաքականություն, Սողոմոնյանը հավելեց, որ չեն փոխվել Քոչարյանի քաղաքականությամբ զբաղվելու մտադրությունները։

«Թե ինչ ձևով ու ինչ չափով կզբաղվի քաղաքականությամբ, ինքը կորոշի։ Բայց այն, որ այսօր շատ բարենպաստ իրավիճակ է նախագահ Քոչարյանի քաղաքականությամբ զբաղվելու համար, դա միանշանակ է։

Ես այս ընթացքում, ինչպես ասում են՝ վատ առիթով, համոզվեցի, որ շատ լավ քաղաքական դերակատարներ ու բարձր պրոֆեսիոնալներ ունենք, հասարակական, պետական գործիչներ, որոնք չեն վախենում հետապնդվել իշխանությունների կողմից և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նրանց,

և մեր բազմաթիվ ընկերներին, որոնք չվախեցան և մեր կողքին եղան և մեր փաստաբաններին, որոնք բարձր պրոֆեսիոնալներ են։

Նախագահ Քոչարյանը քաղաքականության մեջ է ՝ անկախ նրանից բանտում է, թե ՝ ոչ։ Մտածել, որ ապօրինի կալանքով կարող են ստիպել մարդուն հրաժարվել իր մտադրություններից, միամտություն կլինի»,-հավելեց նա։

(Visited 1 times, 1 visits today)
Оцените статью