Քոչարանի աջակից Նարեկ Մութաֆյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

INSPIRATION

Մեդիափորձագետ Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի թմրավաճառի պատմություն.

Սա Նարեկ Մութաֆյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի ակտիվիստներից։ 2016-ի հոկտեմբերի 28-ին նա, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, մաքսանենգությամբ, իրացնելու նպատակով Հայաստան է ներկրել խոշոր չափերի` 3,769 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցով լիցքավորված թվով 16 էլեկտրոնային ծխագլանակներ։

2016-ին Նարեկը ձերբակալվել է և 1 տարի 9 ամիս գտնվել կալանքի տակ։ Այնուհետև խափանման միջոցը փոխվել էր գրավի։

Այսօր դատարանի վճռով Նարեկ Մութաֆյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

Նա կշարունակի ազատության մեջ մնալ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։

(Visited 91 times, 91 visits today)
Rate article