«Քիչ անց, ինչպես իր նկարում՝ ծծովի կոնֆետը դյուրինությամբ լպստելու արագությամբ գրել է, թե․․․». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է livenews.am կայքում հրապարակված հոդվածին։

Նա մասնավորապես գրել է․

Ովքեր են մանկապղծության, կանանց նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնության արդարացման ու կոծկման կողմնակիցները

Ռոբերտ Քոչարյանի կատարած հանցագործությունների արդարացմանը լծված Լայվնյուզ աղբակույտի լրագրող Քրիստինե Աղաբեկյանը, որ հավանաբար աղջնակ է եղել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում հարյուրավոր հրապարակումներ էին լինում նրա կառուցած իշխանական բուրգում նույնասեռականների, մանկապիղծների ու այլոց՝ բարձր պաշտոններ զբաղեցնելու մասին,

այսօր «նյութ է» հրապարակել, որտեղ գրել է, թե «Կոնվենցիան վավերացնելու կողմնակիցները հիմնականում այն անձինք կամ կառույցներն են, ովքեր ֆինանսավորվում են արտաքին տարբեր կառույցներից, հիմնադրամներից, մարդիկ են, ովքեր ստանձնել են ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը։

Քանզի հիշյալ Կոնվենցիան իրականում միտված է հե՛նց միասեռականների իրավունքների պաշտպանությանը։»

Այնուհետև, քիչ անց, ինչպես իր նկարում՝ ծծովի կոնֆետը դյուրինությամբ լպստելու արագությամբ գրել է, թե «Կոնվենցիայի վավերացման ակտիվ քարոզիչներից է նաև քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ, Միջազգային և անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստեփան Սաֆարյանը, որի ղեկավարած կառույցը ևս ֆինանսավորվում է դրսի մի շարք կազմակերպություններից։

Առիթ ունեցել ենք ասելու, որ ՄԱՀՀԻ-ը այսօր ֆինանսավորվում է Ամերիկյան ժողովրդավարության հիմադրամի կողմից, որն իր հերթին գումարներ է ստանում ԱՄՆ կոնգրեսից։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում 2014-ին իրականացված նարնջագույն հեղափոխության թիկունքում հիշյալ կառույցներն էին․․․»

Դեռ ծծովի կոնֆետների հետ խաղացող ու սելֆի անող աղջնակին տեղեկացնում եմ, որ, ես՝ Ստյոպա Սաֆարյանս, որպես ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Միջազգային և անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր, 12-ամյա աղջկա հայր և բոլոր ծնողների դուստրերի ու տղաների բարի բախտն ու երջանկությունը կամեցող,

դրա առջև պարտավորություն ունեցող ծնող, կողմ եմ արտահայտվել և արտահայտվելու, որպեսզի, ինչպես Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայում է ամրագրված՝

 

Ոչ Քրիստինե Աղալարյանը, ոչ էլ նրա ապագա դուստրերը չենթարկվեն՝

–Հոգեբանական բռնության՝ այնպիսի գործողությունների, որոնք կխախտեն նրանց հոգեբանական անձեռնմխելիությունը /հոդված 33/,

-Հետամտման՝ նրանց դեմ դիտավորությամբ շարունակաբար կատարվող սպառնալից գործողությունները, որոնք նրանց մոտ վախ են հարուցում սեփական անվտանգության համար /հոդված 34/,

-Ֆիզիկական բռնության; /հոդված 35/

 

-Սեռական բռնության, այդ թվում՝ բռնաբարության՝ առանց նրանց համաձայնության, վագինալ, անալ և օռալ ճանապարհով թափանցելու միջոցով, մարմնի որևէ մասի կամ առարկայի միջոցով սեռական բնույթի գործողություն կատարելը; առանց նրանց համաձայնության սեռական բնույթի այլ գործողություն կատարելը, առանց նրանց համաձայնության երրորդ անձի հետ սեռական բնույթի
գործողություններ կատարելուն կամ ենթարկվելուն ստիպելը /հոդված 36/

-Հարկադիր ամուսնության՝ չափահասին կամ երեխային ամուսնանալուն դիտավորությամբ հարկադրելը (չափահասին կամ երեխային ամուսնանալուն դիտավորությամբ հարկադրելը, չափահասին կամ երեխային ամուսնանալուն հարկադրելու նպատակով այդ անձի քաղաքացիության կամ բնակության վայրի պետություն չհանդիսացող պետության տարածք մուտք գործելուն դիտավորությամբ գայթակղելը) /հոդված 37/,

-Կանացի սեռական օրգանների խեղման (ա. սեռական մեծ և փոքր շուրթերը և կլիտորը լրիվ կամ մասնակի անդամահատելուն, կապելուն կամ խեղման այլ գործողությունների ենթարկելուն; բ. (ա) կետում թվարկված գործողություններին ենթարկվելուն որևէ կնոջ ստիպելուն կամ դրանց ենթարկվելու համար կին տրամադրելուն, գ. (ա) կետում թվարկված գործողություններին ենթարկվելուն որևէ աղջկա ստիպելը, դրդելը կամ դրանց ենթարկվելու համար աղջիկ տրամադրելը։) /հոդված 38/

 

-Հղիության արհեստական դադարեցմամ կամ ստերիլիզացում կատարելուն հարկադրելուն (ա. կնոջ հղիության արհեստական դադարեցումը՝ առանց նրա կողմից նախապես և տեղեկացված կերպով տրված համաձայնության։ բ. կնոջ կամ աղջկա բնականորեն վերարտադրելու կարողությունը կորցնելու նպատակով կամ դրան հանգեցրած վիրահատության կատարումը՝ առանց նրա կողմից նախապես և տեղեկացված կերպով տրված համաձայնության և պրոցեդուրայի իմաստը հասկանալու։ ) /հոդված 39/

— Սեռական հետապնդման՝ սեռական բնույթի
խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական գործողությամբ դրսևորվող ցանկացած վարքագիծ, որը նպատակ ունի խոցելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես` ճնշող, թշնամական, նվաստացուցիչ, նվաստացնող կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը, պատժելի լինի քրեական
կամ որևէ այլ սանկցիայի ներքո /հոդված 39/

Եւ կոնվենցիայում թվարկված այլ դաժան, սարսափելի բռնության ձևերի․․․․

 

Քրիստինե Աղաբեկյանը և իրենց պատի թերթում, կարծում եմ, կողջունեն ընտրված նկարների ալբոմը, որովհետև այն իր տրամաբանությամբ կրկնում է իրենց պատրաստած կոլաժը։ Իսկ նկարում պատկերված են պոտնեցիալ և ապացուցված մանկապիղծներ, ֆիզիկական, սեռական բռնության պոտենցիալ և ապացուցված զոհեր։

Բայց ամենից զատ, մինչև Քրիստինե Աղաբեկյանը ծծովի կոնֆետը վայելելով կնայի իմ հարցազրույցները ու կհամոզվի, որ ես գտնում եմ, որ «կանանց դեմ բռնության կանխարգելման հարցը պետության կողմից պետք է լուծում ստանա, ու միևնույնն է՝

դա կանի կոնվենցիան վավերացնելով, թե առանց դրա», ապա կկարդա մասնագիտական գրականություն ու կհամոզվի, որ տրանսգենդերները կենսաբանորեն կանայք կամ տղամարդիկ չեն համարվում, առավել ևս՝ ՀՀ օրենսդրությամբ,

 

կկարդա Ստամբուլյան կոնվենցիան ու կհասկանա, որ այն բացառապես ԿԱՆԱՆՑ մասին է, նույնասեռականների մասին չէ, մեծ հավանականությամբ դատական հայց կներկայացվի իմ կողմից սույն աղբակույտի դեմ՝ իմ մասով հրապարակված կեղծիքի ու զրպարտության հերքման ու փոխհատուցման պահանջով։

Ոչ հարգանքով՝ Ստյոպա Սաֆարյան, ՀՀ Հանրային խորհրդի անդամ

(Visited 282 times, 282 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT