Քաղաքապետարանի մուտքի մոտ աղբ լցրած քաղաքացիներից 8–ը բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով. տեսանյութ

INSPIRATION

Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիներից երեքին ոստիկանները բերման ենթարկեցին։

Նրանք, հիշեցնենք, աղբ էին բերել և լցրել Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ՝ ի նշան բողոքի, որ քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում։ Ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ բերման ենթարկելը պայմանավորված էր քաղաքացիների կողմից ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հանգամանքով։

Իսկ ոստիկանության աշխատակիցը պահանջում էր, որպեսզի ակցիայի մասնակիցները հավաքեն այն աղբը, որը բերել և լցրել էին քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ։

Բերման ենթարկված քաղաքացիներն են Սարգիս Տեր-Եսայանը, Սամվել Մովսիսյանը, Վահե Դիլոյանը և ևս 5 հոգի։ Տեսանյութում երևում է նաև, որ ոստիկանության աշխատակիցը հրում է ակցիայի մասնակից մեկ այլ քաղաքացու։

Մանրամասները՝ տեսանյութում.

(Visited 90 times, 90 visits today)

Оцените статью