Փոխհրաձգություն հայ-ադրբեջանական սահմանին․ Կրակել են գյուղի ուղղությամբ

INSPIRATION

Փոխհրաձգություն հայ-ադրբեջանական սահմանին․ Կրակել են գյուղի ուղղությամբ․

Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եղել են գյուղի ուղղությամբ կրակոցներ` ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն է եղել, հայկական կողմը պատասխանել է:

Փամփուշտներից մեկը, ինչպես ես հետո տեղեկացա,ընկել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»,- ասաց նա:

Լուսանկարները՝ analitik.am-ի

(Visited 152 times, 152 visits today)
Оцените статью