Փաշինյանի համար անհասկանալի Են Արցախի իշխանությունների ֆեյսբուքյան գրառումները

ՀՀ վարչապետը հավելեց, որ Արցախի ներկա ղեկավարներին ինքն է անձամբ փոխանցել բանակցային փաստաթղթերը:

Մինչ այդ նրանք տեղյակ էլ չեն եղել, թե Հայաստանի նախագահն ինչ հարցերի շուրջ է բանակցում Ադրբեջանի պաշտոնակցի հետ:

Փաշինյանը բացեց փակագծերը. իր համար անհասկանալի են Արցախի իշխանությունների ֆեյսբուքյան գրառումները: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին խոսակցություններին:

«Ես ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը: Եվ հետաքրքրվել եմ` իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են այս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն: Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են:

Եվ, երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից` ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում` ես այս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ:

Մեկնաբանեք և կիսվեք ընկերների հետ

(Visited 20 times, 26 visits today)
Оцените статью