Փաշինյանի կառավարությունից մենակ մի վախ ունեի

INSPIRATION

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաշինյանի կառավարությունից մենակ մի վախ ունեի։ Մտածում էի իշխանության գալուց հետո հնարավոր է աջ ու ձախ պաշտոններ բաժանի, այսինքն ամեն արժող չարժող, ով գնա ասի՝ գիտես ես քո համար հրապարակում կորել եմ, ես քո գյուղից եմ, ես քո համար գիշերը փորկապ եմ ընկել մի բան տուր, խեղճ մարդը դներ բաժաներ։

Կամաց-կամաց այդ վախերը անցնում են մոտիցս, ճիշտա լիարժեք դեռ չի անցել, բայց հույսեր կան, որ նման բան չի լինելու։ Առաջին մի քանի նշանակումներից պարզ է, որ ընտրում է կամ ոլորտում աշխատող մարդկանց՝ ՊՆ , ՈՍ, ԱԱԾ, կամ կիրթ և խելացի երիտասարդների, ովքեր ստացել են բավարար ուսում և իրենց կարողությունները միայն ցույցերի ժամանակ բարձր գոռալը չէ, ովքեր ամենասկզբից հավատացել և եղել են Փաշինյանի ՔՊ թիմում։

Իհարկե կողմնակիցներին հարգել պետք է, նրանք ովքեր փողոցում քո հետ լուսացրել են, ովքեր քայլել են և այլն, բայց նրանց համար ամենալավ բանը, որը կարող է անել Փաշինյանը ավելի լավ երկիր կառուցելն է, բայց ոչ երբեք պաշտոններ նվիրելը կրթությունից և ոլորտից կաղացող մարդկանց։

 

Оцените статью