Փաշինյանին խելակորույս քծնում են. Նաիրա Զոհրաբյան

INSPIRATION

 

 

«Եթե Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հարցը շարունակի մնալ քաղաքական դաշտում,

իսկ այն արդեն, ցավոք, տեղափոխվել է այդ դաշտ Վահե Գրիգորյանին սատարողների, և՛ չսատարողների թեթև ձեռքով, զարգացումները կարող են վտանգավոր լինել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը կիսում է այն տեսակետը, թե իշխանությունը նպատակադրվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին դարձնել ՍԴ ղեկավար։

«Ես դեմ եմ ցանկացած բռնի գործողության և իշխանության ուզուրպացիայի որևէ փորձի։ Եթե մենք շարունակելու ենք այս ոգով, այսինքն՝ իրավական հարցերը լուծելու ենք քաղաքական տիրույթում,

ապա շատ արագ Սահմանադրությունը սարքելու ենք պոլի շոր, ինչպես եղել է տարիներ շարունակել»,- շեշտել է Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի վերջին հայտարարությանը, որում պատգամավորն ասել էր՝ «․․․եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»՝ Զոհրաբյանը նշել է, որ երկու ձեռքով կողմ է նրա հայտարարություններին։

«Կարծում եմ Սասուն Միքայելյանը շահեկանորեն տարբերվում է ՔՊ-ական այն գործիչներից, ովքեր, շարունակելով հանրապետականների ավանդույթը, խելակորուս քծնում են վարչապետին։ Ռոմանոս Պետրոսյանը նրանցից ամենամեղմն է դա անում։

Շարունակությունը՝ տեսանյութում.

(Visited 68 times, 68 visits today)

Оцените статью