Ցավալի լուր․ Մահացել է Երվանդ Ղազանչյանը

INSPIRATION

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ,

Թատերական գործիչների միության վարչության նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը:

Երվանդ Խաչատուրի Ղազանչյանը ծնվել է 1937թ. հունիսի 2-ին:

Ղազանչյանը տասնյակ հանրահայտ բեմադրությունների հեղինակ է, 1970 թվականից ի վեր ղեկավարել է տարբեր հեղինակավոր թատերական կոլեկտիվներ, այդ թվում՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական,

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները:

Հայաստանի թատերական գործիչների միությունը գլխավորել է 1995-ից մինչև 2007 թվականը, երբ վարչության նախագահ է ընտրվել նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը:

(Visited 90 times, 90 visits today)
Оцените статью