Տիգրան Ուրիխանյանը կարողացել է «բարիշել» Ծառուկյանի հետ. մանդատը վայր չի դնի. «Ժողովուրդ»

INSPIRATION

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, կարծես թե, կարողացել է «բարիշել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ինչպես հայտնի է, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները եւ անհետացել:

Եվ պարզվում է, որ նա այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող իր հաղորդմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտըյանին, որից հետո Գագիկ Ծառուկյանը վրդովվել էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տիգրան Ուրիխանյանին հաջողվել է իր տարաձայնությունները հարթել Գագիկ Ծառուկյանի հետ եւ մանդատը վայր չդնել:

Սակայն այժմ էլ նա անձնական խնդիրների պատճառով երկրից բացակայում է:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից պարզել , թե երբ է Ուրիխանյանը վերադառնալու աշխատանքի,

սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի ու չի կարող որեւէ հարցի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

(Visited 76 times, 76 visits today)
Оцените статью