«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը». Փաշինյան

INSPIRATION

«Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը, ժողովուրդը պառակտող ամենահզոր գործոնն է»: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Դատախազության կոլեգիայի նիստին:

«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»,- Փաշինյանը հանրահայտ ասացվածքներից հիշատակեց՝ մտաբերելով Աղքատի պատիվը պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թե ինչպես շարքային և նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել: Վարչապետը ափսոսանք հայտնեց, որ երկար ժամանակ մեր իրավական և իրավապահ համակարգերը հաճախ գործել են այս տրամաբանությամբ:

«Այս արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն, և որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունը ամուր կանգնած է իր թիկունքին»,- ասաց Փաշինյանն ու հավելեց՝ մարդիկ իրենց այնքան ապահով ու պաշտպանված պետք է զգան երկրում, որքան ընտանիքում են իրենց այդպես զգում:

Оцените статью