Սթափվիր Հրայր Թովմասյան քանի դեռ ուշ չէ,դու ընդամենը անդամ ես,այլ ոչ թե դատավոր

INSPIRATION

ՍԱՏԱՆԱՆ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ Է…..

ՀՀ Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանը դարձավ իր իսկ հեղինակած ապազգային սահմանադրության զոհը:

Հրայր Թովմասյանի Սերժին ծառայելու և նրա իշխանությունը հավերժացնելու մոլուցքը այնքան մեծ էր,որ վերջինս Սահմանադրության հայատյաց տեքստը գրելուց ուշադրություն չդարձրեց մանրուքներին և մոռացավ,որ
<< Սատանան մանրուքների մեջ է >>
Սահմանադրության տեքստը գրելից Հրայրը այնքան վստահ էր,

որ հավերժացրել է Սերժի իշխանությունը,որ ուղակի չնկատեց,որ Սահմանադրության անցումային դրույթներում չի նշել,որ ՍԴ անդամը ավտոմատ դառնում է դատավոր:

Ճիշտ է,անցումային դրույթների 213 հոդվածում այնուամենայնիվ նշել է,որ ՍԴ նախկին անդամները և նախագահը շարունակում են պաշտոնավարել,բայց այստեղ էլ օգտագործել է նշանակված բառը,մոռանալով,

որ ինքը ընտրվել է ԱԺ-ի,իսկ որպես ՍԴ Նախագահ ՍԴ անդամների կողմից և իր իսկ հնարած 213 հոդվածը իր նկատմամբ կիրառելի չէ:
Հավանաբար նշանակված բառը Հրայրը օգտագործել է այն պատճառով,

քանի որ չի կարողացել պատկերացնել իր կյանքը առանց Սերժի և չի պատկերացրել,որ երբևիցէ ընտրական գործնթացը կարող է լինել իրական,այլ ոչ թե նշանակովի և ընտրված բառը կլինի իր կյանքում վճռորոշ:

Եվ երեկ,Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայրը հասկանալով իր ճակատագրական սխալը գնաց հուսահատ քայլի:

Արագ հանդիպեց ՌԴ դեսպանի հետ,նրանից իր կարծիքով ստացավ << դաբրո>> և
իրեն ծնած տերերին մատուցեց վերջին ծառայությունը ՝ այսօր վարույթ ընդունեց Քոչարյանի բողոքները անձեռնամխելիության և 300.1 հոդվածների մասով:

Հավանաբար Հրայրը Փաշինյանին շփոթել է Սերժի հետ,մտածելով ,որ Վարչապետի և հայ ժողովրդի հետ կարող է խոսել ուլտիմատումի լեզվով:

Այստեղ նույնպես Հրայրը սխալվեց և կրին հաշվի չառավ,այս անգամ իր և իր տերերի կլանի համոզմամբ <<մանրուք>> համարվող ժողովրդին:

Հրայրը մինչ օրս չկարողացավ հասկանալ,որ Վարչապետի մատի շարժումը բավական է,որ իր կողմից <<մանրուք>> համարվող ժողովրդը իրեն և իր ոչ լիգիտիմ ՍԴ անդամներին ուղղակի շպրտի Սանիտեքի աղբամանը:

Վստահ եմ,որ Հրայրը և իր տերերը համոզված են,որ Վարչապետը երբեք իրենց համար չի դավաճանի իր սկզբունքներին և չի շարժի իրենց համար ճակատագրական մատը,բայց կրկին անտեսում են հետևյալ մանրուքը՝

Մեր Վարչապետը էմոցիոնալ մարդ է և շատ հաճախ խոսակցության ժամանակ օգտագործում է նաև ժեստեր,որը ժողովուրդը ուղղակի կարող է սխալ հասկանալ և մինչև Վարչապետը կհասկանա,որ առկա է թյուրըմբռնում իր ժեստի և ժողովրդի ընկալածի մեջ Հրայր Թովմասյանի և ՍԴ այլ անդամների համար ուշ կլինի:

Սթափվիր Հրայր Թովմասյան քանի դեռ ուշ չէ,դու ընդամենը անդամ ես,այլ ոչ թե դատավոր։

Արտակ Գալստյան

https://hay-life.ru/

Rate article