Սերժ Սարգսյանը այսօր ցույց է կազմակերպում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի. Մանրամասներ

Մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ն ու նրա արբանյակները երկուշաբթի ՍԴ դիմաց ակցիա են կազմակերպելու՝ ի պաշտպանություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ում լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում հեղափոխության թիմի ու նրա կողմից ՍԴ անդամ ընտրված Վահե Գրգորյանի կողմից։

Ակցիայի կազմակերպման մեջ ներգրավված են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներ Մհեր Սեդրակյանը՝ հայտինի Թոխմախի Մհեր մականունով, Խուժուճ Էդոն և այլն։

Ակցիայի կազմակերպման հարցերով զբաղվում է անձամբ Սերժ Սարգսյանը։

Փաստորեն՝ քրեաօլիգարխիան բացահայտ մարտահրավեր է նետում իշխանությանը՝ հեղափոխության հաղթանակից անգամ մեկ տարի հետո, երբ թվում է՝ վերացված են նախկին համակարգի վերականգման բոլոր նախադրյալները։

Անշուշտ, երկար կարելի է քննարկել, թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի թևի այս ակտիվությունը, մանավանդ, որ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահը շատ ավելի զուսպ ու հավասրակշիռ վարքագծի կողմնակից է։

Հանրապետականներին ՍԴ շենքի մոտ հաստատ արդարության գաղափարը չի համախմբում, մանավանդ, որ Բարձր դատարանի ներկա կազմի ճակատագիրը, մեծ հաշվով, դեռևս կանխորոշված չէ, եթե հաշվի չառնենք Վահե Գրիգորյանի սուբյեկտիվ կարծիքը, որը տակավին չի կարելի համարել Նիկոլ Փաշինյանի վերջնական դիրքորոշում։

Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՍԴ-ն քննարկելու է օգոստոսի 29-ին, սակայն դա էլ չի կարող ուղղակիորեն կոսնսոլիդացնել հանրապետականներին։ Տակավին վերջերս ՀՀԿ փոխնախագահ Արեն Աշոտյանը բաց տեքստով հայտարարել էր, որ իրենց ու Ռոբերտ Քոչարյանի համագործակցության ընդհանուր օրակարգ գոյություն չունի։

Մնում է ենթադրությունները կառուցել երկու վարկածի շուրջ։

Քրեաօլիգարխիկ համակարգը դեռ չի կորցրել ռեստավրացվելու հույսը ու դրա համար սպասում է պատեհ առիթի։ Ըստ ամենայնի՝ դատական իշխանությունը մնում է հին համակարգի ռևանշի վերջին «ամրոցը» ու քրեաօլիգարխիան կոնսոլիդացնում է իր բոլոր ռեսուրսները՝ դատական ռեֆորմը կանխելու համար։ Այդ հարցում ենթադրաբար դաշնակիցներ կարող են դառնալ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն՝ անկախ նույնիսկ մարտավարական հակասություններից։ Պատահական չէ, որ ՍԴ-ն պաշտոնապես հայտարարեց Ռոբերչտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու մասին, ինչին հետևեց Թովմասյանին զորակցելու ՀՀԿ նախաձեռնությունը։

Չի բացառվում նաև, որ մենք գործ ունենք ռուսական հեռահար ծրագրի հետ, որի նպատակը Հայաստանում քաղաքացիական բախումներ հրահրելն է ու այդ վարկածը ենթադրում է նախկին համակարգի սեգմենտների «ավտոմատ», «ինքնաբավ» ակտիվացում։ Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում շարունակում է հասցեական հանդիպումներ ունենալ՝ ստանձնելով «խռովությունների» մոդեռատորի կարգավիճակ։ Այսինքն՝ քրեօլիգարխիան ակնհայտորեն ստանձնում է «5-րդ շարասյան» դերակատարություն։

Սա այն դեպքերից մեկն է, որ նախկին համակարգի նշանային դեմքերն ու նրանց արտաքին հովանավորներն ակնհայտորեն սխալվում են։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը վարկանիշային էական կորուստ է արձանագրել, հասարակությունը՝ միևնույն է, հավատարիմ է մնում հեղափոխության իդեալներին ու նախկինների ակտվացման փորձն անգամ կոնսոլիդացնելու է հասարակությանը գործող իշխանության շուրջ։

Երկուշաբթի օրը պլանավորված ակցիան հիշեցնում է անցած տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում կազմակերպված «պուտչը», որն ավելի արագացրեց արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Նույն բանը տեղի է ունենալու այս անգամ, երբ Հրայր Թովմասյանի աջակցության ակցիան ավարտվելու է դատական կոռումապցված համակարգի լիակատար կապիտուլյացիայով։

(Visited 417 times, 14 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT