Սերժ ջան, առողջություն քեզ: Ռոբը դեռ պտի դատարանում երգի, դու էլ ձայնակցես

INSPIRATION

Լրագրող Արիս Վաղարշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, նաև բոլոր ՀՀԿ-ականներին:

Գրառման մեջ ասվում է.

-Ակնհայտ ոչ այնքան առողջ որոշ մարդիկ, երկրորդ տարին է, ինչ Սերժին դիմում են իբրև՝ գերագույն գլխավոր հրամանատարի:

Եթե անցյալ տարի մի փոքր ընկալելի էր, շոկ, ցնցում, երիտասարդ կարիերաների խորտակում, ապա այս տարի պարզ է, որ հիվանդությունը ոչ միայն չի նահանջում, այլ հակառակ՝ խորանում է: Եթե գերագույն գլխավոր հրամանատար է, բա իրա բանակը ո՞ւր է:

Թե՞ բանակ ասելով նկատի ունեք ՍԴ 7 անդամներին կամ Մելիք-Ադամյանում պատսպարված մի քանի տասնյակ գործազուրկներին: Ի՞նչ գերագույն գլխավոր, որ մի տարի է ոչ գվում է, ոչ՝ բվում:

Դեղերն ակնհայտ չեն օգնում էդ մարդուն, փոխեք դեղերը: Ասենք, սկսեք անվանել կայսր կամ տիրակալ: Ջրվեժի ամառանոցի պատերից ներս, երբ ролевые игры-ներ եք բզբզում, ինչպես ուզում եք անվանեք:

Կարող եք փորձել Ֆոն Կլաուզևից կամ Հուլիոս Կեսար, իսկ Աշոտյանին` Անտոնիոս, ԷՇ-ին` Օգոստոս, նա խուդոյ կանեց` Կլեոպատրա:

Քանի ձեզ չեն արգելել իբրև հանցավոր կազմակերպության, լավից-վատից կուսակցություն եք: Չի կարելի ավելի վատը լինել, քան «Կուկուռուզը» կամ «Քարե դարդը»:

Հ.Գ. Սերժ ջան, առողջություն քեզ: Ռոբը դեռ պտի դատարանում երգի, դու էլ ձայնակցես:

Оцените статью