Սարգիս Գրիգորյանը ներողություն է խնդրում.Մի դատեք նրանց ու ինձ…

INSPIRATION

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ես այսօր անսահման ուրախ եմ ու երջանիկ:

Չգիտեմ վաղն ինչ կլինի ու ով կլինի, բայց մի բան գիտեմ, որ յուրաքանչյուր ղեկավար այսօր հասկացավ, որ հայը վախեցող պտուղը չի:

Ես այսօր ստացել եմ և դրական և բացասական քոմենթներ…Ոչինչ, բա հեղափոխությունա` կարևորն առանց զոհերի:

Սա իշխանափոխությունա ու հավատացեք շատ դերասաններ, երգիչներ, բժիշկներ, սպորտսմեններ և այլ մասնագիտության տեր առաջատարներ կամա թե ակամա կապված են եղել իշխանության հետ, բայց շատերը չեն ծախվել ուղղակի լռել ու կուլ են տվել շատ անարդարություններ ինչպես այսքան տարի ժողովուրդը

…Մի դատեք նրանց…Ու ինձ…Ներեք միմիանց, հարգանքով վերաբերվեք մեկդ մյուսին, փոխեք մտածողություն ու ավելացրեք լիքը ՍԵՐ…

Եթե չգոհացրեց Ձեզ իմ անկեղծությունը էլի կներեք…Կեցցեք ջահելություն, խենթ ու խելառ ջահելություն…:

Հավելենք նաև, որ ցույցերի ընթացքում Սարգիս Գրիգորյանն այն հայտնիներից էր, ով ֆեյսբուքյան իր էջում միացել էր ցուցարարներին՝ որպես ՀՀ քաղաքացի պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Оцените статью