Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքով ձերբակալվել է 2 անձ

INSPIRATION

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ:

Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին Հրապարակ֊ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության հետ վարչության պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 59 times, 59 visits today)
Оцените статью