ռՈԲԵՐՏ քՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ … ՊՐԾԵԼ ԵՆ
Երևի հանգանակություն կազմակերպենք` մեղք է, կարիքի մեջ է… հանցագործը:
«Խեղճ» կալանավոր, իր ընտանիքն արդեն թոշակի հույսին է մնացել:Պատկերացնու՞մ եք` դատական
ծախսերի համար ռոբն աղերսում է իր բարեկամներին, և, երևի, էդ բարեկամների փողերով էր,
*որ հարյուր հազար դոլար էր տալիս, և է~ն մոսկվաներից ռեժիսոր հրավիրում, որ վերջինս կեղծ
տեղեկություններով ՀԱԿԱՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ֆիլմ նկարահանի,
*որ տասնյակ փաստաբաններ էր վարձում, որոնք մասնագիտացել են փաստեր կեղծելու, դատական
պրոցեսները շարունակ ձգձգելու, կրկնվող իրենց մամուլի ասուլիսներում ոճրագործին հրեշտակների
թևեր հագցնելու և շատ այլ մանիպուլացիաների մեջ,
*որ ,,նախագահ’’ քոչարյանի աջակիցների դաշինք’’ են ստեղծում ու երեք ռուբլիանոց լացողների
պահվածքի հանգույն` աղերս-պաղատանքներ են տարածում «անմեղ տեղը կալանավորված» իրենց
«փառավորյալ» նախագահին ազատելու համար,
*որ պիցցաներով ու հովհարներով դատարանների մուտքերի մոտ ծախու միտինգավորներ,
լրագրողներ, լրատվամիջոցներ էին հավաքագրում` նախապես դոլարաներ բաժանելով:
Եթե շարունակենք թվարկել, մի հաստափոր գիրք կկազմի, էն քրգործի 80 հատորանոց նյութերն էլ
վրադիր:
Եվ ի՞նչ է ստացվում` այս Նոր Հայաստանում այդ մարդակեր ռոբի նշանակած ու կաշառակերության մեջ
մասնագիտացված դատավորները մերժում են դատախազության դիմումն ու կալանքից ազատում
մեղադրյալ ռոբի թոշակի և անշարժ գույքի վրա դրված կալանքը: Ստացվում է, որ թավշյա
հեղափոխության ալիքն այդ ոչ ու փուչ դատավորների կողքո՞վ է անցել, դրանք թքա՞ծ ունեն
Հայաստանի վերափոխումների վրա: Այդ ալիքը դեռ չի՞ սրբել-տարել երկրի ներքին տականքներին, որ
ինչ-որ մի պնակալեզ շարմազանով կարող է հայտարարել, թե` «Նիկոլը կործանման է տանում երկիրը»,
որ ինչ-որ մի ծախված, դիմակը պատռած զարուհի գլխին է հավաքում իր նման ծախված հայրենադավ
լրագրողների և հայտարարում, թե` «Նիկոլը խաբեբա է»: Զարուհին հենց ինքն է ամենամեծ խաբեբան ու
պաշտոնի մեռածը: Ամո’թ քեզ, զարուհի:
Էս ու՞ր ենք հասել, որ կալանավոր ռոբը կարող է դատարանում համարձակվել ասել, թե` «ոտնահարվում
են իր իրավունքները»: Տո դու՞ ես իրավունքից խոսում, որ քո քրչոտ հագուստներով մտար Հայաստան ու
միլիարդներ դիզեցիր` 10 տարի շարունակ ժողովրդի իրավունքները ոտնահարելով, նրան թալանելով,
հարյուրավոր անմեղ մարդկանց լցնելով բանտերը: Պապանձվիր, դու` անամոթ ու անաբուռ կարիճ ռոբ:
Այս ի՞նչ է կատարվում Նոր Հայաստանում, որ թալանչի ռոբի տղան, արհամարհական ու նագլի ժպիտը
դեմքին, կարող է հարցազրույցներ տալ իր հոր անմեղության մասին: Պարզապես ծիծաղելի է:
…Որպես հայուհի, որպես մեր Նոր երկրի ապագայով մտահոգ, ես վրդովվում եմ ու տարակուսանքս
հայտնում, որ ձգձգվում, շատ է ուշանում նախկին այդ մնացուկներին, այդ թափթփուկներին, գող ու
ավազակներին կարգի հրավիրելու գործընթացը, որ հատկապես դատական իշխանություն կոչված այդ
նեխած, կաշառակեր կառույցը դեռ չի մաքրվել:
Աճապարեք, այ հեղափոխականներ, մենք շարունակում ենք հավատալ ձեզ, բայցև հանդուրժելի չէ ձեր
արդար գործը կիսած թողնել: Չե՞ք նկատում, թե «թոշակի հույսին մնացած» ոճրագործը, այդ կարիճ ռոբը
մեզանից թալանած իր միլիարդներով ինչ դավեր է նյութում կաշառված, հայի գենը մոռացած իր
կամակատարների միջոցով:
Հավատով սպասում ենք…
Ֆեյսբուք՝ Ալիս Սողոմոնյան