Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը բեկանվեց

INSPIRATION

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բեկանվեց:

Քիչ առաջ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ հրապարակեց որոշումը՝ այդպիսով բարարելով դատախազության կողմից ներկայացված բողոքը:

Հիշեցնենք, որ դատախազությունը եւ տուժողի իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում բողոքարկում էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

Դատավորը, մասնավորապես, կասկածի տակ էր դրել Քոչարյանին ու մյուսներին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը։

(Visited 6 times, 6 visits today)
Оцените статью