Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացվել դատարան

INSPIRATION

Մարտի 1-ի գործով մեղադրյալ

Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու

միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գումարի չափ չեն նշել, թողել են դատարանի հայեցողությանը:

Ենթադրվում է, որ միջնորդությունը կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որին եւ մակագարվել է Քոչարյանի եւ մյուսների գործը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել էր հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր

Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը

տապալալեը) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):

(Visited 101 times, 101 visits today)
Rate article