ՊԵԿ նախագահի եկամուտները՝ ըստ հայտարարագրի

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Անանյանը հայտարարագիրը ներկայացրել է 2019 թվականի հունվարի 25-ին:

Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ 2018 թվականի վերջի դրությամբ Անանյանի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 150 հազար դրամ, 7000 դոլար և 2000 եվրո: 2018 թվականին Անանյանը տարբեր աղբյուրներից՝ աշխատավարձ, դրան հավասարեցված վճարում, շահաբաժին, գույքի օտարում, ունեցել է 43 միլիոն 160 հազար դրամի և մոտ 12730 եվրո եկամուտ:

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT