Պարզվում է մարդկանց ցուցամատով ցույց չտալն ունի մի շատ կարևոր պատճառ, որի մասին քչերը գիտեն․ ահա թե որն է դա

INSPIRATION

Մեզանից յուրաքանչյուրը դեռ փոքրուց լսել է, որ չի կարելի ցուցամատով որևէ մեկին ցույց տալ՝ համարելով, որ դա քաղաքավարի չէ: Սակայն պարզվում է այստեղ ոչ միայն քաղաքավարության գործոնն է, այլև շատ ավելի խորը ակունքներ ունի, որը տանում է դեպի հնագույն հավատալիքների ազդեցության կարծրատիպային մտածողություն:

Պարզվում է՝ հնում գտնում էին, որ միայն մատնեմատն է համարվում բուժիչ, այդ պատճառով էլ հաճախ էին բուժումներ անում այս մատի միջոցով: Ըստ տարածված կարշիքի, բավական էր մատնեմատը երեք անգամ պտտեցնել ցավոտ տեղի վրայով և արտասանել համապատասխան խոսքերը:

Մնացած մատները, չգիտես ինչու, համարվում էին թունավոր, իսկ դրանցից ամենաթունավորը ցուցամատն էր: Այդ պատճառով ցուցամատով երբեք դեղ չէին քսում, ավելին՝ անգամ ոչ մեկին ցուցամատով ցույց չէին տալիս:

Ահա որքան զորեղ է եղել այս հավատալիքը, որ մինչ օրս էլ երեխաներին բացատրում են, որ չի կարելի ցուցամատով մարդկանց ցույց տալ:

Оцените статью