Պատրաստելուց առաջ միսը պատեք կերակրի սոդայով

INSPIRATION

Այսուհետ դուք կօգտագործեք այս մեթոդը

Պատահել է, որ պատրաստելուց հետո միսը ստացվել է չոր ու կոշտ: Պետք չէ այն այլեւս մարինացնել: Պարզապես թաթախեք սոդայի մեջ ու թողեք սառնարանում 3-5 ժամ:  Պարաստելուց առաջ լավ լվացեք: Միսը կդառնա փափուկ ու բառացիորեն կհալվի բերանում:

Ինչպես կարելի է նաեւ օգտագործել կերակրի սոդան:

  • Այն հրաշալի փոխարինում է փխրեցուցիչին
  • Լվացեք մրգերն ու բանջարեղենը սոդայով, եւ դրանք լիարժեք կմաքրվեն տարբեր վարակներից
  • Հավը եփելիս ջրին ավելացրեք 1 թեյի գդալ սոդա, դա կարագացնի եփումը
  • Լոբին կամ մյուս հատիկավորները փափկեցնելու համար կաթսայի մեջ լցրեք 1 թեյի գդալ սեդա
  • Ձկան հոտը ձեռքերից կվերանա, եթե դրանք շփեք սոդայով
  • Ձվածեղը սպունգի նման կստացի, եթե 3 ձվի հաշվով ավելացնեք կես թեյի գդալ սոդա
  • Լոլիկային ուտեստների թթվայնությունը նվազեցնելու համար դրանց մի քիչ սոդա խառնեք

 Սոդան լավագույն մաքրող միջոցն է

  • 1 բաժակ սոդա լցրեք զուգարանակոնքի մեջ, թողեք 1 ժամ ու լվացեք
  • Սոդայով մաքրեք լվացարանը, սալիկները
  • Հայելիներն ու պատուհանը կարող եք մաքրել սոդայաջրով
  • Սոդան մաքրում է յուղի հետքերը ափսեներից, կաթսաներից
  • Գորգերի վրայի լաքաներին սոդա լցրեք, թողեք ամբողջ գիշերն ու առավոտյան մաքրեք փոշեկուլով:
  • Մի քիչ սոդա լցրեք լվացքի մեքենայի մեջ, այն սպիտակեղենին առավել մաքուր տեսք կտա
  • Կոշիկների տհաճ հոտը վերացրեք սոդայով
  • Խոհանոցային էլեկտրական սարքերը նույնպես մաքրեք  սոդայով
  • Լցրեք սոդան խցանված լվացարանի մեջ, թողեք մի քանի ժամ ու լվացեք հոսող ջրով:
  • Սոդան հրաշալի փայլեցնում է զարդերը:

Սոդայի էլ ինչ գործածման եղանակներ գիտեք: Կիսվեք մեզ հետ:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: 

Оцените статью