Ու սրանք են հա՞ օրենքից խոսում․ Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Էս տիկին մարուքյանական Անի Սամսոնյանին թվում է,

թե ինքը դեռ քաղաքապետարանու՞մ է,

որտեղ իր նմանների հիստերիկությունը օրինաչափությու՞ն էր դարձել։

Ու սրանք են հա՞ օրենքից խոսում։

Հիշեցնենք որ  այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավորները, թողնելով քննարկվող նախագծերը,

 

հակընդդեմ կարծիքներ էին հայտնում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայատարարության վերաբերյալ՝ ուղղված Քաղավիացիայի նախագահին և ՀՀ կառավարության աշխատանքին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն իր ելույթի ժամանակ հորդորեց պատգամավորներին դրսևորել պատգամավորին վայել չափանիշներ:

«Մի արեք տենց, հարգելիներս, չի կարելի: Խոսքը ոճաբանության մասին է ու դա բոլորին ա վերաբերում: Էդ ի՞նչ խոսալու ձև ա. ատելության մթնոլորտ եք ստեղծում,

ինչ-որ բաներից եք խոսում: Էստեղից ա սկսվում, երբ որ ծաղրում ենք, հեգնում ենք: Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- ասաց նա:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ «տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստը էնքան վտանգավոր չէ, ինչքան տղամարդու կողմից տղամարդուն արված գովեստը» արտահայտությանը, Սիմոնյանն ասաց. «Էդ ի՞նչ խոսալու բան էր, էտի նենց թեմայի մեջ էր, հա՞:

Ժամանակին վեր եք կենում, ասում եք՝ ես էնքան փորձ ունեմ: Էդ ի՞նչ փորձի մասին ա խոսքը. հոկտեմբերի 2 կազմակերպելու մասի՞ն ա խոսքը

Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ: Կրկնում եմ, արձագանքը ընլելու ա տասնապատիկ ավելի ուժեղ, թող ոչ ոք չկասկածի»:

(Visited 65 times, 65 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT