Ուշագրավ. Ցույց ցրողից՝ ցուցարար. «Հրապարակ»

INSPIRATION

«Հրապարակ» թերթը գրում է. «Սա մեր ժամանակների ամենաուշագրավ տրանսֆորմացիաներից է՝

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որ ժամանակին Վալերի Օսիպյանի հետ ցույցեր էր ցրում, հայտնվել է ցուցարարների շարքում՝ անդամագրվել է ՎԵՏՕ շարժմանը։

Նա Ֆեյսբուքում գրառումներ է անում․ «․․․ՎԵՏՕ շարժման հիմնադիրները, համախոհները եւ նրանց հարող քաղաքական-հասարակական ուժերը ոչ թե գնում են Հրայր Թովմասյանին պաշտպանելու, այլ գնում են Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու․․․։

Իսկ Սահմանադրությունը բազմիցս խախտվել, ոտնահարվել, լլկվել է այս իշխող վարչակազմի՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից:

Հարգարժան լրագրողներ, «վետո» մի գրեք, այլ ՎԵՏՕ՝ «Վերջնագիր երկիրը տվող օտարներին» հասարակական-քաղաքական շարժում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

(Visited 112 times, 112 visits today)
Оцените статью