Ուզում եք, սև հագեք, ուզում եք՝ «կուպալնիկ», ու՞մ եք դուք պետք… Դավիթ Ջալալյան կոշտ գրառումը

INSPIRATION

Ուզում եք, սև հագեք, ուզում եք՝ «կուպալնիկ», ու՞մ եք դուք պետք

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ սևազգեստ խմբերը ծրագրել են դիմել սադրիչ գործողությունների, տապալված ռեժիմի ներկայացուցիչները ֆլեշմոբ իրականացրին:

«Ձերբակալությունից առաջ» գրությամբ սև հագուստով լուսանկարները զետեղելով սոցիալական ցանցերում՝ ոմանք մտածեցին, որ կարող են «օրիգինալ» թվալ:

Ո՞ւմ վրա եք ուզում տպավորություն թողնել: Ուզում եք, սև հագեք, ուզում եք՝ «կուպալնիկ», ու՞մ եք դուք պետք: Չեք ուզում հասկանալ, որ հասարակության շրջանում դուք գտնվում եք անկլավում: Դուք ասում եք՝ դուք լսում, դուք պարում եք՝ դուք ծափ տալիս:

Եթե ձեզ թվում է, որ առողջ, գիտակից մարդը տեսնելով ասենք Աշոտյանի նկարը, պետք է ասեր «Վա՜յ էս ինչ համարձակ տղա է, էս ի՞նչ մտքի թռիչք ունի», չարաչար սխալվում եք:

Լավ, գոնե որ սև հագուստ էիք հագնում, մի կարմիր ժապավեն էլ ուսներիդ կապեիք: Դա ազդեցիկ քայլ կլիներ ձերբակալությունից առաջ ակտիվիստ կալանավորների վրա լավ տպավորություն թողնելու համար

(Visited 93 times, 93 visits today)
Оцените статью