Որքան լավ նորությունները շատանում են, որոշ կռուժոկների սիրտն ավելի է սևանում․ Ստյոպա Սաֆարյան

INSPIRATION

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ստյոպքա

Որքան լավ նորությունները շատանում են, որոշ կռուժոկների սիրտն ավելի է սևանում։ Կես միլիոնից ավել մարդ (էն էլ որ մեր հասարակությունը ծերացող ու թոշակառու է) ամեն ամիս տաս տոկոս ավել թոշակ է ստանալու, տխրում են։

Քաղաքում տրանսպորտի փոփոխության լույսը թույլ վառվում է, տխրում են։ Երկրի ղեկավարությանը անընդհատ տարբեր երկրներ ու մայցամաքներ են հրավիրում, տխրում են։ Երկրի ներքին եկամուտներն ու արտաքին ֆինանսավորում են ավելանում, տխրում են։

Արցախի հարցով չեն կարողանում դրսից ճնշել, տխրում են… Ես չգիտեմ, թե ինչ մատերիալից պետք է լինես, որ երկրի դանդաղ ու փոքրիկ հաջողություններից տխրես։

Բա որ արագ զարգանանք՝ հավանաբար, ինֆարկտ կստանան…

(Visited 57 times, 57 visits today)
Оцените статью