Որոնք են Հայաստանում նորածիններին ամենաշատ տրվող անունները. Ազգային վիճակագրական ծառայության տվյալները

INSPIRATION

Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 16 հազար 189 երեխա, որից 7 հազար 648-ը՝ աղջիկ, 8 հազար 541 տղա: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում նորածին աղջիկներին ամենից շատ տրված անուններն են Նարե, Մարիա, Մարի, Մանե, Էլեն, Անահիտ: Տասնյակում է Մարիամը, Անգելինան, Եվան Անին:


Նորածին տղաների դեպքում ամենաշատ տրվող անունները հետևյալն են՝ Դավիթ, Նարեկ, Մարկ, Տիգրան, Ալեքս, Հայկ: Տասնյակը եզրափակում են Արթուրը, Գոռը, Արենը, Արամը:

Оцените статью