Ով է Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայողը․ Լուսանկար

INSPIRATION

Ինչպես արդեն հայտնել ենք,

այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։

Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն չէր նշել, թե ով է այդ քաղաքացին։

Արցախի ՊԲ-ից հայտնում են. «Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

 

Քաղաքական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է զինծառայողի լուսանկարը։

(Visited 66 times, 90 visits today)
Оцените статью