Ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած զինված միջադեպի մասին

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպին:

«Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ

ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև՝ Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամ։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 141 times, 141 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT