Ողբերգական դեպք․ 25-ամյա քաղաքացի է ջրահեղձվել, իսկ 13-ամյա երեխային հաջողվել է փրկել․ մանրամասներ

Օգոստոսի 11-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,

որ Սևանա լճի «Լագունա լողափ»-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները ջրից դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

(Visited 1 times, 1 visits today)
Оцените статью