Շիրմաքարեր պղծելու համար բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել

INSPIRATION

Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ինհայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գերեզմանոցների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքերի վերաբերյալ ինչպես Երևանի քաղաքապետարանից, այնպես էլ տարբեր համայնքներից ստացված հաղորդումների հիման վրա։ Իրավապահները քննության ընթացքում կպարզեն՝ արդյոք կինը գործել է միայնակ, թե՞ ոչ։

NEWS.am–ի տեղեկություններով՝ բերման ենթարկված կինը, որը տարօրինակ վարքագիծ է դրսևորել, խոստովանել է, որ բացի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, մոմ է հալեցրել նաև Աշտարակի, Զովունու և մի շարք այլ համայնքային գերեզմանատների շիրմաքարերին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը՝ մոմ հալեցնելով դրանց վրա։  Շիրամքարեր պղծելու կասկածանքով երեկ՝ օգոստոսի 1–ին իրավապահները Աշտարակի գերեզմանատնից հայտնեբերել են 51–ամյա Երևանի բնակչուհու և նրան բերման ենթարկել։ Կինը իրավապահներին հայտնել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։։

Նշենք որ վերջին շրջանում շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն: Իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կատարված դեպքով քննություն է իրեականացնում Ռազմական ոստիկանությունը։

Աղբյուրը՝ news.am

Оцените статью