Շերտավոր խմոր՝ ընդամենը 10 րոպեում. Լավագույն բաղադրատոմսը անկրկնելի համեղ թխվածքներ ստանալու համար

INSPIRATION

Այս հրաշալի խմորը իմ օգնականն է, պատրաստվում է շատ արագ, մոտ 10 րոպեում, և դրանից կարելի է պատրաստել հիանալի, խրխրթան, շերտավոր և շատ համեղ թխվածքներ:

Ուղղակի բաղադրիչները հերթականությամբ խառնում ենք և ստացված խմորը դնում ենք սառնարանը:

Կարելի է պահել նաև սառցախցիկում:

Բաղադրիչները կարելի է փոխարինել, օրինակ, թթվասերը կարող ենք փոխարինել կեֆիրով, կարող ենք ալյուր ավեացնել, եթե կպչում է ձեռքերին,  կարող ենք կարագի փոխարեն մարգարին օգտագործել: Ստացվում է փափուկ և էլաստիկ խմոր:

Բաղադրիչներ

  • 200 գ մարգարին
  • 1 դեղնուց
  • 100 մլ թթվասեր
  • Աղ մի պտղունց
  • 500 գ ալյուր

 

Պատրաստման եղանակը

Մարգարինը և ալյուրը միացնել և ձեռքով լավ տրորել, ավելացնել դեղնուցը և թթվասերը: Խմոր հունցել, եթե խմոը կպչում է ձեռքերին, ապա ալյուր ավելացնել: Լավ հունցել և դնել սառնարանը:

Կիսվեք բաղադրատոմսով ընկերների հետ

(Visited 4 017 times, 88 visits today)
Оцените статью