Շատ տխուր ու վատ էր ոչ միայն Իմ քայլի համար, այլ առաջին հերթին Թագուհու․․․․․ Մի արեք, գոնե հանուն ձեզ․․․Ստյոպա Սաֆարյան

INSPIRATION

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Ագնեսայի հետ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցազրույցը մի կերպ դիտեցի։

Զարմանալի չէր, որ ի տարբերություն մյուս հյուրերի, Ագնեսան չէր էլ ընդհատում Թագուհուն․․․ Ես էլ լինեի՝ չէի ընդհատի, որովհետև Թագուհին ծայրից ծայր խոսում էր այն, ինչ Ագնեսան ուզում էր։

Թագուհին չհասկացավ էլ, թե ինչպես ուղղակի Ագնեսան իրեն միամիտի տեղ դրած ուղղակի պառկացրեց պոլին՝ նրան դրդելով անգամ ոլորտներ, որտեղ նա, մեղմ ասած ծիծաղելի էր, քանի որ պրոֆեսիոնալ խոսք ու դատողություն չկար, անգամ լրագրություն չկար․․․

Քրեական իրավունքի դաշտում ուղղակի որևէ խելքը գլխին հեռուստադիտող չէր կարող չզարմանալ ու պարբերաբար չցնցվել մարտի 1-ի գործի ու Գեղամ Պետրոսյանի մասով ասվածից ու ոչ կոմպետենտությունից․․․․

Ըստ Թագուհու՝ որևէ մեկի խափանման միջոցն ընտրվում է, երբ մեղքը հիմնավորվում է․․․ Թագուհին տեղյակ չէ, որ խափանման միջոցը կապ ունի արարքի ծանրության ու ամենակարևորը՝ քննությանը խոչընդոտել-չխոչընդոտելու, խուսափել-չխուսափելու, քննուրթյան վրա ազդելու ու ամեն ինչի հետ, բայց ոչ արարքի հիմնավորվածության․․․

Առավել ևս երբ Գեղամ Պետրոսյանը ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել․․․ Ավելին, տեղյակ էլ չէր գործով ձեռքբերված մյուս ապացույցներից․․․․

Ավելի զարմանալի էր, որ Թագուհին ըստ էության համաձայնում էր, թե մարտի 1-ը բացվահայտված չէ, մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալումից ավելի մեծ բան է եղել, ասել է, թե երկրորդական բաներ է քննել դատաիրավական համակարգը՝ հիմնական հարցերի պատասխանը չտալով․․․

Մի կողմ թողնելով 10 սպանությունների էմոցիոնալ կողմը, մարտի 1-ի ամենասարսափելի դրվագը հենց սահմանադրական կարգի տապալումն է, որովհետև մնացածը դրա հետևանք են, քանզի դրա շնորհիվ վերանում են սահմանադրական բոլոր կարգավորումներն ու գործող դերակատար է դառնում շպանան-բանադան՝ սպանելով, թալանելով, հալածելով ու այսպես․․․

Ագնեսան այն աստիճան մանիպուլացրեց Թագուհուն, որ ամեն մի դրվագով /Սևան, մարտի 1, արդարադատություն/ նրա ինքնամերկացնող մենախոսություններից հետո եզրահանգեց, որ Իմ քայլը ՀՀԿ-ից չի տարբերվում, գործեր է թխում ընդդիմախոսների դեմ, ոչիչնչ չի անում, այլ միայն խոսում է, խախտում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը /՞՞՞՞՞/ ու բազում այլ հիմարություններ․․․․

Ագնեսան լավ էր հասկացել Թագուհու եսասիրության գաղնիքը՝ ես․․․ ես․․․ ես ասացի․․․ ես հարցրեցի․․․ Ու անգամ սեփական ասելիքն էր Թագուհու տակ տեղավորում՝ դուք ասացիք, դուք այսպես․․․ Թագուհին էլ շոյվում էր՝ չհասկանալով որ դարձել է օձի հիպնոզի առջև հայտնված նապաստակի նման, անում է այն, ինչ պետք է դիմացինին ․․․․

Ավելին, չհասկացավ, որ ինքը պետաիրավական հանձնաժողովի պատգամավոր է ու թիվ մեկ պատասխանատուներից է նրա, ինչը քննադատում են Ագնեսայի հետ միասին․․․․ Թագուհուն կարող էր թվալ, թե հաղթեց իր «անվիճելի համարձակությամբ», մինչդեռ իրականում ինտելեկտուալ լսարանի առջև Ագնեսան նրան ուղղակի պառկացրեց գետնին, իր ուզածն արեց ու վերջում էլ ձեռք առնելով ճանապարհեց, ինչպես որ սկզբում էր ձեռք առել․․․․

Secretary of the Heritage Party Stepan Safaryan guest in Peoplemeter press club

Ագնեսան Թագուհու շուրթերով թաղեց հենց վերջինիս մանդատը, կոմպետենտությունը ու Իմ քայլին․․․․ Ագնեսան հաղթեց խայտառակ հաշվով․․․

Զարմացա, որ Թագուհին նույնիսկ համաձայնել է գնալ այդ եթեր ու իրեն շոյված էր զգում, երբ Ագնեսան «գովում էր նրա համարձակությունն» ու բացահայտ ակնարկում Թագուհու գործընկերների վախկոտությունը, իսկ Թագուհին թիմին միայն մեկ անգամ ու վերջում հիշեց․․․

Շատ տխուր ու վատ էր ոչ միայն Իմ քայլի համար, այլ առաջին հերթին Թագուհու․․․․․ Մի արեք, գոնե հանուն ձեզ․․․

(Visited 75 times, 82 visits today)
Оцените статью