Նորանոր հաղթանակներ մեր ժողովրդին. Վիտալի Բալասանյան

INSPIRATION

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Մայիսյան հերոսամարտերի և Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի տարած հաղթանակներն ապացուցեցին, որ մենք ունենք կամք և զորություն, որ մեր մեջ երբեք չի խամրի հզոր հայրենիք ունենալու գաղափարը:
Դրա փայլուն վկան Արցախյան գոյամարտն էր, որին իրենց մասնակցությունը բերեցին աշխարհասփյուռ հայության լավագույն զավակները ՝ բոլորիս մերձեցնելով այն սուրբ գաղափարի իրականացմանը, որ փայփայում ենք մեր հոգում և սրտում:

Այս հիշարժան տարեթվի առթիվ ընդունեք իմ ամենանվիրական բարեմաղթանքները:
Նորանոր հաղթանակներ մեր ժողովրդին նոր Հայաստանի կերտման ճանապարհին:
Վստահ եմ, որ մեր հայրենասեր անցյալներից եկած, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանների միջոցով մեզ փոխանցված պատգամը մենք կփոխանցնեք մեր գալիք սերունդներին:
Խաղաղություն բոլորիս»:

Оцените статью