Մոր հուզիչ նամակը՝ ուղղված որդուն…Դու ինձ համար միշտ փոքր տղա կմնաս…

INSPIRATION

Նամակի հեղինակն անհյատ է, բայց համոզված ենք, որ այն տեղ կգտնի ցանկացած մայրիկի սրտում.
—Սիրելի որդիս: Որքան կցանկանայի վերադարձնել այն ժամանակները, երբ դու փոքր էիր: Սարսափելի շատ եմ ուզում վերհիշել
նորածին երեխայի բույրը և ևս մի անգամ զգալ, թե որքան լավ է հարազատ երեխային ձեռքերով օրորելը…Գոնե մի անգամ:

Նայում եմ քո հին լուսանկարները, ուզում եմ ևս մի անգամ լսել ՔՈ ԱՅՆ ձայնը:
Երբեք չենք մտածում, որ այն կյանքը, որով ներկա պահին ապրում ենք, տարիներ հետո երազելու ենք կրկին վերապրել: Ես
չհասցրեցի աչքս թարթել, իսկ ժամանակն անդառնալի անցավ:

Լավ եմ հիշում, երբ դու հաճախ էլ չգիտեիր, թե ինչպես համոզեիր ինձ, նվնվում էիր. «Մայրիկ, մի վարկյան լսիր»: Ներիր, որդիս, ես
իրոք լսելու համբերություն չունեի, և մենք հաճախ վիճում էինք: Բայց ես մինչ օրս փորձում եմ վերադաստիրակել ինձ:
Ինչ էլ լինի, դու ինձ համար միշտ փոքրիկ ձագուկ ես, և կապ չունի, որ քո կոշիկի չափն ավելի մեծ է, քան իմը: Ինչպե՞ս կարողացար
այդքան հաճելի երիտասարդ դառնալ…Ես հպարտանում եմ քեզանով: Շնորհակալ եմ քեզ, որ ամեն օր հպարատանալու առիթ
ունեմ, քանի որ միշտ հիշում եմ, որ հենց ես եմ քո մայրը:
Ես քեզանից միշտ 24 տարով մեծ կլինեմ: Դա շատ է: Չնայած կարծում եմ, որ որքան ավելի մեծանաս, այդքան ավելի աննկատ
կդառնա մեր տարիքային տարբերությունը: Բայց դու միշտ կլինես իմ փոքրիկ տղան, իսկ ես՝ քո մայրիկը, ում ձեռքերը միշտ
կգրկեն քեզ, ում սիրտը միշտ կսիպի վազել քեզ մոտ, հենց որևէ խնդիր ունենաս: Երբ ես քեզ տեսնում եմ երիտասարդ, առողջ,
արժանապտիվ պահելաձևով, կրկին և կրկին մտածում եմ այն մասին, որ դու իմ կյանքում լավագույն նվերն ես:
Սիրում եմ, քեզ տղաս: Հաջողություն քեզ ամեն հարցում: Քո մայրիկ

Оцените статью