Մոմավաճառ փոքրիկ Հովհաննեսն ու նրա եղբայրները Երևանում էին. Ինչպես է անցել նրանց օրը. Հուզիչ լուսանկարներ

INSPIRATION

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սուրբ Հովհաննեսի փոքրիկ Հովհաննեսն ու երկու եղբայրներն առաջին անգամ Երևանում էին։

Փոքրիկները նախ հյուրնկալվեցին ArmDaily.am-ի խմբագրությունում, ապա այցելեցին Երևանի կենդանաբանական այգի, այնուհետև շրջեցին նոր բացված այգիներում ու մանկական սրճարան այցելեցին։

Երբ 6-ամյա Հովհաննեսից հետաքրքրվեցինք, թե կենդանաբանական այգում որ կենդանուն է ամենաշատը ուզում տեսնել՝ Հովհաննեսը պատասխանեց՝ «գել (գայլ) գուզեմ տեսնիմ», իսկ ի՞նչ է ուզում դառնալ հարցին՝ Հովհաննեսը պատասխանեց՝ «ոստիկան, որ գողերին բռնեմ»։

Վերջում էլ նշեց, որ հենց մեծանա ամուսնանալու է։

Վերջում երեխաները ստացան իրենց փոխանցված նվերները և գումարը ու կրկին վերադառնալու ակնկալիքով վերադարձան տուն։

Տեսանյութը դիտեք ստորև.

Կիսվեք ընկեիների հետ

(Visited 72 times, 72 visits today)
Rate article