Մինչ այդ նա պետք է խուսափի ինձ հետ հանդիպումից, քանի որ վախից ուղեղի կաթված կստանա. ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ

 

Գլխավոր դատախազի նախկին տեղակալը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գործող դատավորներից մեկը մտերիմ ընկերոջս հարցրել է’ հիմա Դանիելյանի ուզածն ինչա…

Իհարկե ստացել է համարժեք պատասխան… այնուհանդերձ ասեմ’ ես ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, առավել ևս, երբ գործող դատավորը մինչ օրս չի ընկալել, թե ինչ ակնկալիքով են դատարան դիմում ընդհանրապես…

Հ.Գ. Երբ մոլորյալ դատավորն ընկալի, թե ինչ է նշանակում առանց դիմումի երկրի գլխավոր դատախազի տեղակալին պաշտոնից ազատելը, այն ժամանակ էլ կհասկանա’ ինչ է իմ ուզածը…

Հ.Գ. Իսկ նման «ոճով» գլխավոր դատախազի տեղակալին կարող էին աշխատանքից «հեռացնել».
ա) ինքնուրույն գործելու,

բ) «քաղաքական» որոշումները չկատարելու,
գ) սկզբունքային գործելու և ոմանց դեմ «չկզելու»,
դ) սեփական տեսակետը ունենալու … և այլ նկատառումներից ելնելով…

Հ.Գ. Այ որ էդ դատավորը գործեր վերոնշյալ գիտակցումով կհասկանար’ ով է Արմեն Դանիելյանը և ինչ է նրա ուզածը… մինչ այդ նա պետք է խուսափի ինձ հետ հանդիպումից,

քանի որ վախից ուղեղի կաթված կստանա, իսկ այդ ժամանակ մեկընդմիշտ կկորցնի հասկանալու իր չեղած ունակությունները, և այլևս անդառնալիորեն չի ընկալի’ ինչ է իմ ուզածը…

Կիսվեք ընկերների հետ

(Visited 191 times, 191 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT