Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը։
«Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում եւ, իհարկե, մենք ինչ-որ պայմանավորվածություններ ունենք։ Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այդ ոլորտում զարգանում են պլանաչափ»,- ասել է Փաշինյանը ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում։
Պատասխանելով հարցին, թե քննարկվել է արդյոք հանդիպման ընթացքում Երեւանին «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը դրանցից բավականաչափ ունի։
«Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք։ Բայց մենք հույս ունենք էլի ինչ-որ բան ստանալ։ Ոչ փոքր»,- նշել է Հայաստանի վարչապետը։
(Visited 211 times, 211 visits today)