«Մեզ թավշյա հեռացում չի սպառնում». Նիկոլ Փաշինյանի աներձագն արձագանքել է Սասուն Միքայելյանի հայտարարությանը.

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական դադարից հետո ազատամարտի հայտնի հրամանատար, փորձառու գործիչ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների առաջ խոսեց և խոսեց բավականին տարողունակ․ «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․․․ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համագումարում վարչության անդամ չընտրվելուն, ապա․ «Բնական ա, որ ինձ ձայն չեն տվել։ Միգուցե էնտեղ ինչ-որ խմորումներ ա գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձևավորել, դրա համար, այ սենց եղավ։ Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը՝ որպես ՔՊ անդամ, շարունակի»։

Ակնհայտ է, որ իշխող կուսակցության ներսում ամեն բան իդեալական չէ, թեև մյուս բոլոր ՔՊ-ականները հենց այդպես են պնդում։ Ակնհայտ է նաև, որ իշխանության գործելաոճը ևս միանշանակ չի ընդունվում, և Սասուն Միքայելյանն առաջինն է այդ մասին բարձրաձայնում։

Հարկ է արձանագրել, որ առայժմ նրա նախազգուշացումները տեղ չեն հասնում։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը, անմիջապես անդրադարձել է․ «Մեզ թավշյա հեռացում չի սպառնում»։ Կապրենք՝ կտեսնենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT