Մարտի մեկի կազմակերպիչները Քոչարյանի գլխավորությամբ պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի. Գևորգ Մանուկյան

INSPIRATION

Գևորգ Մանուկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. Հաշվի առնելով բազմաթիվ ընկերներիս, ծանոթներիս մտահոգությունները և խնդրանքները այս պահից սկսած դադարեցնում եմ սույն թվականի հունիսի 11 – ին իմ կողմից հայտարարված անժամկետ հացադուլը: 2008 թվականի մարտի մեկի կազմակերպիչները Քոչարյանի գլխավորությամբ պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի: Պայքարը շարունակվում է . . . 2008 թվականի մարտի մեկի շինծու գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյան 19. հունիսի 2019թ. Հիշեցնենք, որ Գևորգ Մանուկյանը նախկին քաղբանտարկյալ է, ապրում է Ստրասբուրգում: Մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի ժամանակ Գևորգը կորցրել է աջ աչքի տեսողությունը: Վերջինս հացադուլ էր իրականացնում Եվրադատարանի առջև:

https://armlur.am/

(Visited 33 times, 33 visits today)
Оцените статью