Մասշտաբային խաբեությունը բացահայտվեց․ 100-ավոր զբոսաշրջիկներին խաբած տուր ընկերության տնօրենը հրավիրվել է ԱԱԾ (տեսանյութ)

INSPIRATION

Մասշտաբային խաբեություն տուրսիստական ընկերության կողմից: Առավոտից Հայաստանի 100-ից ավելի քաղաքացի Հուրգադայից չի կարողացել վերադառնալ:

Ըստ Եգիպտոսում Հայաստանի հյուպատոսի՝ չվերթը չեղարկվել է, քանի որ հայկական «A&R Tour and Travel» ընկերությունը չի կատարել ֆինանսական պարտականությունները: Հյուպատոսի հայտարարությունից հետո ընկերության գրասենյակի մոտ իսկական խառնաշփոթ է սկսվել:

Հարյուրավոր խաբված քաղաքացիներ այնտեղ են հավաքվել՝ պահանջելով իրենց գումարները:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կազմակերպության տնօրենը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Իսկ թե ինչի՞ հետևանք է ստեղծված խառնաշփոթը, պարզաբանել են տուրիստական տարբեր ընկերությունների ղեկավարները:

Տեսանյութը` KentronTV-ի

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

 

(Visited 29 times, 29 visits today)
Оцените статью