Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 2018 թ-ի դեկտեմբերին իշխանությունների կողմից պարգևավճարների ճոխ տրամադրման շուրջ բացահայտումները և սկանդալները շարունակվում են… Ամենակարևորն այն է,որ իշխանությունները սեփական բացթողումները բացահայտելու նպատակով իրենք են ստանձնել ընդդիմության դերը և ԱԺ են հրավիրում պարգևավճարային «շտրաֆնիկներին»… Այսօր «ՔՊ»-ն ԱԺ բերման էր ենթարկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին,ով լրագրողների մոտ անկեղծացավ և հայտարարեց,որ 8 ամիս այդ պաշտոնում աշխատելով բացի աշխատավարձից նաև հավելավճարներ և պարգևավճարներ է ինք իրեն՝սիրելլին տրամադրել,որը կազմել է 14 միլիոն դրամ… Շատ լավ է,որ տիկին Մակունցը ստանձնելով ընդդիմության դերը բացահայտում է հարազատ իշխանության բացթողումները,որն ավելի շատ չարաշահում է հիշեցնում… Սակայն հասարակությանն այլ բան է հետաքրքրում… Պետությունից օրինականորեն «գրպանած» գումարների դիմաց այդ պաշտոնյաները պատժվելո՞ւ են… Աղքատ Հայաստանում 30 հազար դոլար ստանալ 8 ամիս աշխատելու դիմաց՝ ֆանտաստիկա է… Հետաքրքիր է,ի՞սկ պարոն Անանյանի քարտուղարուհին և մամլո խոսնակը,որոնց տարեվերջյան պարգևավճարները համապատասխանաբար 2,7 և 2 միլիոն դրամ էին կազմել որքան են հավելավճար և պարգևավճար ստացել այդ նույն 8 ամիսների ընթացքում… Հ.Գ.Ամենաճիշտն այդ պարգևավճարների որոշ մասից հրաժարվելն ու Հայոց բանակին նվիարաբերելն է,որը երեկ տոնեց իր կազմավորման 27-րդ տարեդարձը…
You may also like
Le sauvetage d’animaux peut être à la fois difficile
0354
Des soldats américains ont remarqué une silhouette
011
Tous les animaux sont magnifiques, mais pour un couple
0268
La plupart des gens pensent que ces placards sont inutiles. Voici comment les utiliser correctement.
Les armoires perchées au-dessus de votre réfrigérateur
01.1k.
J’ai repéré cette image sur mon téléphone en
01.7k.
Se Souvenir de Laura Hillier : Un Hommage au-delà des
01.8k.
Nous aimons toujours voir des gens aider les animaux. C’
0309
Cette histoire, datant de 2016, est trop adorable pour
04.7k.