ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:

 

Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել:

Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Like this post? Please share to your friends:
NOUS ET NOS FAVORIS