Հիմա ո՞նց չասես սրանց…Ամենայա՛խք յախքեր. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ամենայա՛խք յախքերի «հիմնավորումը»

Երբ մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում, երբ Արցախի հարցը դեռ լուծված չէ,

ոսոխն էլ սահմանին ամեն օր զորավարժություններ է անում, մի՞թե ժամանակն է խոսելու ընտանեկան բռնությունների, մանկապղծության եւ բռնաբարության «ավանդական» դեպքերի մասին։

Էլ չասենք, որ թշնամիներին ուրախացնում եք։ Մի՞թե հնարավոր է, որ աշխարհին Նարեկացի, Մաշտոց, Խաչատրյան, խաչքար տված ազգը նման բաների ընդունակ լինի»։

Հ.Գ. Մեջբերումը բառացի չի, «մարգարիտներ» եմ հավաքել մի «կռիշի» տակ։
Հիմա ո՞նց չասես սրանց. քանի դեռ պատերազմական վիճակում ենք, ու Արցախի հարցն էլ չի լուծվել, տո՛ տականք հայրենիքի դավաճաններ, հացը ո՞նց է ձեր կոկորդով ներս մտնում, ինչի՞ չեք սովամահ լինում ու սատկում։

Մանավանդ՝ շատ հայրենասիրական գործ արած կլինեք դրանով։ Հայաստանը կպրծնի ձեզ նման թուրիմացություններից։

(Visited 74 times, 74 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT