Հիմա ես մի բան կասեմ, որը հաստատ դուր չի գա այն մարդկանց, որոնց կարծիքը ես հարգում եմ,…

INSPIRATION

Բարի օր


Հիմա ես մի բան կասեմ, որը հաստատ դուր չի գա այն մարդկանց մեծամասնությանը, որոնց կարծիքը ես հարգում եմ, եւ հնարավոր է՝ դրանից ոգեւորվի էն տեսակը, որի կարծիքն ինձ համար հավասար է զրոյի։

Մարդիկ տարբեր են, չէ՞։ Էդ ահավոր մղձավանջի սելավը նաեւ սթրեսների պատճառ կարող է դառնալ գերզգայունների համար, ու ընդհանրապես առանձին-առանձին յուրաքանչյուրի պատմությունը ներկայացնելն ինչ է ավելացնում խնդրի լուծման դյուրացման վրա։

Բան չի ավելացնում, բայց ապրելու ցանկությունն է նվազեցնում, սկսում ես զզվել էս կյանքից, ատել տղամարդկանց, արհամարհել անդեմ, փալաս ու ստրուկ կանանց։
Մեղք ենք վերջապես։(

Արդեն քիչ է մնում համոզեք, որ աշխարհն ու Հայաստանն առանձին վերցրած՝ բաղկացած են միայն մանկապիղծներից, անասուն տղամարդկանցից, բռնաբարողներից ու եսիմինչ զիբիլներից։


Վերջին օրերի սահմռկեցնող պատմությունների հեղեղից հետո, կարծում եմ, արդեն ամենաբթամիտն էլ է վերջապես հասկացել, որ Հայաստանում ընտանեկան բռնություն էլ կա, մանկապղծություն էլ կա, բռնաբարություն էլ կա, եւ առհասարակ կան բոլոր այն արատները, որոնք բնորոշ են մարդ արարածին։

Հարյուրավոր պատմությունները, որ տարածվում են Ֆեյսբուքում, հաստատ դրանց չնչին տոկոսն են, բայց այդ չնչին տոկոսն էլ բավարար է՝ այդ պատմությունների հոսքի վերջակետը դնելու համար եւ մտածելու էս ահավոր իրավիճակից դուրս գալու մասին, կաղապարված մտածելակերպ փոխելու մասին։


Եթե համամիտ չեք, թեթեւ տարեք առաջարկս։
Բանավեճի սիրտ չունեմ։(

(Visited 81 times, 81 visits today)
Оцените статью