Հերթական պայթյունը․ Պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմը թևակոխել է վտանգավոր փուլ․․․

INSPIRATION

Հերթական պայթյունը․ Պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմը թևակոխել է վտանգավոր փուլ․․․

Երեկ Եռաբլուրում պղծվեցին ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները:

Այսօր արդեն հուժկու պայթյուն որոտաց Երևան-Սևան մայրուղում: Ավելի վաղ էլ Իջևանում տեղի ունեցավ հայտնի
միջադեպը անտառահատների և ոստիկանների միջև: Արատավոր և պետության համար վտանգավոր այս
երևույթները կարելի է շարունակ թվարկել: Այս մասին գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը:

Եթե ոմանց թվում է, որ այս ամենն իշխանությունների թուլության հետևանք են, ապա չարաչար սխալվում են:
Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ժողովրդի և պետության դեմ մղվող հիբրիդային
պատերազմը թևակոխել է շատ ավելի վտանգավոր փուլ: Իսկ թե ով է հիբրիդային պատերազմի գերագույն
հրամանատարը դժվար չէ կռահել: Ինձ համար գոյություն ունի թերևս մեկ անձ, ով ունակ է հանուն սեփական
ամբիցիաների ոչնչացնել Հայաստան պետությունը:
2008-2018 թվականներին սեփական ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ էր մղվում ռեժիմը պահպանելու
համար: Հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գնով ռեժիմը մնաց ու վերարտադրվեց: Այսօր հիբրիդային պատերազմի
հիմքում սեփական կաշին փրկելն է:
Քոչարյանասերժական կլանի ժամանակաշրջանը անցել է և ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ նախկին խունտան
կարող է ռևանշի հասնել: Վտանգավոր և ինչ-որ տեղ վճռորոշ այս շրջանում, սակայն, անհրաժեշտ է, որ ժողովրդի
կողմից ձևավորված իշխանությունը մի քանի անգամ ավելի ուժեղ հակահարված հասցնի հիբրիդային պատերազմի
առաջամարտիկներին:
Այս մոտեցումն այլընտրանք չունի:

Оцените статью