Հեշտ և արագ պատրաստվող շերտավոր խմոր. Լավագույն բաղադրատոմսը

6 հավկիթի դեղնուցը հարել, մի քիչ աղել, ապա լցնել վանիլ, 3 ճաշի գդալ ցանկալի է գինու քացախ:  Խառնելով ավելացնել 350 գրամ գոլ ջուր, ավելացնել 400 գրամ 82% յուղայնությամբ մարգարին:

Կարևոր է հիշել, որ խմորի մեջ լցնելու համար հարկավոր է 400 գրամ մարգարին, ևս 400 գրամ էլ պետք է խմորի շերտերի համար:

Մարգարինի յուղայնությունից է կախված խմորի որակը: Մի քիչ տրորելուց հետո ալյուր ավելացնել, մոտ վեց բաժակ: Խմորը ցանկալի է հունցել նաև սեղանի վրա: Ստացված խմորից կարող ենք ստանալ վեց գունդ: Գնդերը մի որոշ ժամանակ պահել սառնարանում պոլիէթիլենային տոպրակներում, որ չչորանա:

Երեսուն րոպե անց սառնարանից հանելուց հետո գնդերը բացել, քսել մարգարին կամ կարագ: Ամեն անգամ ամեն գնդին հարկ է քսել հարյուր գրամ մարգարին:

Մարգարինապատելուց հետո խմորը ծալել այնպես, ինչպես ուզում եք:

Սառնարանում պահել երկու ժամ: Հետո կրկնել խմորը մարգարինապատելու գործընթացը, որից հետո սառնարանում պահել ևս մեկ ժամ:

Երրորդ անգամ ծալել ռուլետանման:

Չորրորդ գործողության ժամանակ արդեն կարելի է խմորին համապատասխան ձև տալ, ըստ ցանկության խորիզ կամ այլ միջուկ լցնել ըստ շերտերի:

Հետո ուղղանկյունաձև խմորը կտրտել էլի ուղղանկյունաձև կտորների, պատել հավկիթով և եփել ջեռոցում:

Like this post? Please share to your friends:
NOUS ET NOS FAVORIS